Աշխատանքային այցով, այսօր` հոկտեմբերի 4-ին, Գյումրի է ժամանալ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա հանդիպում է ունեցել Շիրակի մարզի ֆերմերային տնտեսությունների ղեկավարների հետ: Ֆերմերները դժգոհել են, որ այս տարի եղանակային պայմանները զգալիորեն խոչընդոտել են գյուղացիական աշխատանքների կազմակերպմանը: Նախարար Սերգո Կարապետյանը մատնանշել է, որ չնայած նրան, որ կարտոֆիլի բերքն առատ է լինելու, գնային լուրջ փոփոխություններ կարտոֆիլի շուկայում չեն լինելու այս տարի:

«Հանրապետություն կարտոֆիլի սերմացուն հիմնականում ներկրվում է Հոլանդիայից, համագործակցույթունը այդ երկրի հետ կշարունակվի», -ֆերմերներին վստահեցրել է Սերգո Կարապետյանը: Իսկ գյուղացիների այն դժգոհությունները, որ տարիներ շարունակ հողի հետ աշխատել է միայնակ եւ, որ եկամուտներն անհամեմատ ցածր են, քանի, որ պետական աջակցություն չի ստացել, նախարարի խոսքերով իրականությանը չեն համապատասխանում: