Սոմալիում Աֆրիկյան միության առաքելությունը չորեքշաբթի հայտարարել է երկրում իր զորքերի թվաքանակի կրճատման մասին, տեղեկացրել է AFP-ն։

«Աֆրիկյան միության անցումային առաքելությունը Սոմալիում սկսել է կրճատել թվաքանակը՝ (ՄԱԿ բանաձեւերին) համապատասխան, որոնք ATMIS-ի համար նախատեսում են մինչեւ 2023թ. հունիսի վերջը 2 000 զինվոր կրճատել»,- նշվել է հայտարարությունում։

Այս քայլը նախաձեռնվել է ջիհադական «Աշ-Շաբաաբ» խմբավորման շարունակվող մահասփյուռ գրոհների ֆոնին։

Միայն անցած ամիս 54 ուգանդացի խաղաղապահ է սպանվել, երբ «Աշ-Շաբաաբի» գրոհայինները հարձակվել էին Աֆրիկյան միության կայանի վրա, որը գտնվում է մայրաքաղաք Մոգադիշոյից հարավ-արեւմուտք։

ATMIS-ը անցած տարվա ապրիլին փոխարինել է նախոդ առաքելությանը, որը հայտնի էր որպես AMISOM, որը բաղկացած էր մի քանի երկրներից հավաքված (ներառյալ Բուրունդին, Քենիան եւ Ուգանդան) մոտ 20 000 մարդուց։