Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային։ Այս մասին հայտնում է АПА գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

«Հանդիպումը տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում ընթացող Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսի շրջանակներում։ Նշվել է, որ նախարարները քննարկել են համատեղ համագործակցության օրակարգը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։