Ռուսական գազը Եվրոպա տեղափոխող վերջին զարկերակներից մեկը կարող է փակվել հաջորդ տարվա վերջին, երբ ավարտվի «Գազպրոմի» հետ Ուկրաինայի մատակարարման պայմանագրի ժամկետը, Financial Times-ին ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։
Հավանականությունը, որ Կիեւը եւ Մոսկվան կպայմանավորվեն հնգամյա տարանցման պայմանագրի երկարացման մասին, որն առաջին անգամ ստորագրվել է 2019 թվականին, փոքր է, չնայած նրան, որ Ուկրաինայով երթուղուն բաժին է ընկնում արտահանվող գազի ընդհանուր ծավալի մոտ 5 տոկոսը, ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը։





























