Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի փլուզման եւ Խերսոնի մարզում տարածքների զանգվածային հեղեղումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 46-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։
«Վերջին տվյալներով՝ 46 մարդ մահացել է, 122 մարդ տուժել է, նրանք հոսպիտալացվել են գերսառեցման եւ այլ վնասվածքների պատճառով»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտակարգ դեպքի հետեւանքով մահացել է 41 մարդ, 121-ը հոսպիտալացվել է։





























