Իրանի եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ Թոբիաս Բիլսթրյոմը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին իրավիճակը, տարածաշրջանում զարգացումները եւ հետաքրքրություն ներկայացնող թեմաները, հաղորդում է Mehr-ը։

Երկու կողմերն ընդգծել են նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ընդլայնման անհրաժեշտությունը։

Նրանք քննարկվել են նաեւ հյուպատոսական համագործակցությունը։