Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը եվրոպական շրջագայության շրջանակներում չորեքշաբթի ժամանել է Ֆրանսիա, հաղորդում է Telesur-ը։
Դիաս-Կանել Բերմուդեսը Սերբիա կատարած պաշտոնական այցից հետո Բելգրադից տեղական ժամանակով 19:57-ին ժամանել է Ֆրանսիա:
Ֆրանսիայում հունիսի 22-ին եւ 23-ին Դիաս-Կանելը կմասնակցի նոր գլոբալ ֆինանսական պայմանագրի վերաբերյալ գագաթաժողովին:
Ֆրանսիա ժամանելուն պես Կուբայի նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Փարիզում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։





























