Ուրբաթ օրը Հարավային Կորեան և Վիետնամը պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը անվտանգության ոլորտում՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը, և խոստացել են խթանել երկկողմ առևտուրն ու ներդրումները, չնայած այս տարվա դանդաղմանը և Վիետնամի կողմից խոշոր ընկերությունների համար նախատեսված հարկերի բարձրացմանը, հաղորդում է Reuters-ը:

Որպես նախագահ Վիետնամ կատարած իր առաջին այցի ժամանակ Հարավային Կորեայի առաջնորդ Յուն Սուկ Յոլը վերահաստատել է Վիետնամի առանցքային դերը Սեուլի աճի ռազմավարության մեջ:

Նա Վիետնամի նախագահ Վո Վան Տհունգի հետ ստորագրել է 17 համաձայնագիր՝ կապված կարևոր հանքանյութերից մինչև Կորեայի վիետնամցի աշխատողների հետ, և ասել է, որ Սեուլը կակտիվացնի համագործակցությունը Վիետնամի հետ «Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի դեմ»:

Վիետնամն այն քիչ երկրներից է, որը կարող է պարծենալ Փհենյանի հետ սերտ հարաբերություններով։

Երկու երկրները պայմանավորվել են նաև զարգացնել հարաբերությունները պաշտպանական արդյունաբերության ոլորտում և Հարավչինական ծովում անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Հարավային Կորեան մեկն է այն բազմաթիվ երկրներից, որոնք քննարկում են զենքի վաճառքը Վիետնամին, որը ձգտում է արդիականացնել իր զինանոցը:

Կորեան և Վիետնամը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում զարգացրել են գրեթե սիմբիոտիկ արդյունաբերական կապեր, ընդ որում Հարավային Կորեան հանդիսանում է Վիետնամի ամենամեծ օտարերկրյա ներդրողը: Սեուլը նաև դիվանագիտական ​​հարաբերությունների ամենաբարձր մակարդակն է պահպանում Հանոյի հետ՝ Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ միասին։

Ղեկավարները վերահաստատել են, որ իրենց նպատակն է զարգացնել երկկողմ առևտուրը, չնայած այս տարվա դանդաղմանը, որն առաջացել է սմարթֆոնների և այլ էլեկտրոնային ապրանքների համաշխարհային պահանջարկի անկմամբ, որոնք կորեական ընկերությունները հավաքում են Վիետնամում և շատ բաղադրիչներ գալիս են Կորեայից: