Ուկրաինական «Նաֆտոգազը» ընկերությունը Կոլումբիայի շրջանի շրջանային դատարան միջնորդություն է ներկայացրել Ռուսաստանի դեմ 5 միլիարդ դոլարի բռնագանձման մասին։

««Նաֆտոգազը» միջնորդություն է ներկայացրել ԱՄՆ-ում արբիտրաժի որոշման հաստատման եւ կատարման համար, որը Ռուսաստանին պարտավորեցնում է փոխհատուցել 5 միլիարդ  դոլարի չափով Ղրիմում ընկերության վնասները»,- Twitter-ում իր միկրոբլոգում հայտնել է «Նաֆտոգազ»  խմբի ղեկավար Ալեքսեյ Չերնիշեւը։

Ապրիլին Հաագայում Միջնորդական դատարանի մշտական ​​պալատին առընթեր արբիտրաժային տրիբունալը Ռուսաստանին պարտավորեցրել է 5 միլիարդ դոլար վճարել «Նավթոգազ»-ին: