ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը ողջունում են General Electric (GE) ընկերության նորարարական առաջարկը Հնդկաստանում F414 ռեակտիվ շարժիչների համատեղ արտադրության մասին, տեղեկացրել է Սպիտակ տունը։

GE եւ Hindustan Aeronautics Limited ընկերությունները ստորագրել են համաձայնագիր, իսկ արտադրության մասին լիցենզիոն համաձայնագիրը ներկայացվել է Կոնգրեսի հաստատմանը։

«Հնդկաստանը մտադիր է գնել MQ-9B SeaGuardian անօդաչուներ։ Այս առաջավոր տեխնոլոգիան կընդլայնի Հնդկաստանի հնարավորությունները հետախուզության, լրտեսման ոլորտում»,- նշել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ ՌԾՈւ-ն եւս համաձայնագիր է կնքել Կատուպալիի (Չեննաի) Larsen and Toubro նավաշինարանի հետ նավերի նորոգման մասին եւ ավարտում է համաձայնագրի պատրաստումը Mazagon Dock Limited-ի (Մումբայ) եւ Shipyard-ի (Գոա) հետ։

Այս համաձայնագրերը թույլ կտան ԱՄՆ ՌԾՈւ միջին նավարկության նավերին սպասարկվել եւ նորոգվել հնդկական նավաշինարաններում՝ նպաստելով  տարբեր հարթակներում տնտեսապես արդյունավետ կենսագործունեության աջակցմանը ԱՄՆ ռազմական գործողությունների համար, տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։