Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է ուրբաթ՝ հունիսի 23-ին Վաշինգտոնում նախատեսված Թուրքիա-ԱՄՆ Ռազմավարական մեխանիզմի խորհրդատվական նիստի մասին, փոխանցել է «Անադոլուն»։

Գերատեսչությունում նշել են, որ նիստին կմասնակցի թուրքական պատվիրակությունը՝ ԱԳ փոխնախարար Բուրաք Աքչափարի գլխավորությամբ։ Ամերիկյան կողմը կներկայացնի պետդեպարտամենտի ղեկավարի քաղաքական գործերի գծով տեղակալ Վիկտորյա Նուլանդի գլխավորած պատվիրակությունը։

Խորհրդատվությունների շրջանակում տեղի կունենա մտքերի փոխանակություն երկկողմ կապերի, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 21-ին Լոնդոնում հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ջո Բայդենի անձնական հանդիպումը վերջին անգամ տեղի է ունեցել 2022թ. Հռոմում, իսկ դրա արդյունքներով ընդունվել է որոշում՝ ստեղծել Թուրքիա-ԱՄՆ Ռազմավարական մեխանիզմ։ Առաջին նիստն այդ մեխանիզմի շրջանակում տեղի է ունեցել 2022թ. ապրիլի 4-ին Անկարայում։