Իսրայելական Rafael պաշտպանական կոնցեռնը ներկայացրել է նոր SkySonic հրթիռը: «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ հրթիռը մշակվել է վերջին երեք տարիներին։

Նոր հրթիռը ներկայացվել է Լե Բուրժեի ավիաշոուի ժամանակ։

Ըստ մշակողի՝ SkySonic հիպերձայնային հրթիռների որսալու համակարգը ունակ է չեզոքացնել ձայնից 10 անգամ ավելի արագությամբ թռչող հրթիռները։

Նշենք, որ հունիսի սկզբին Իրանը ներկայացրել էր հիպերձայնային հրթիռ, Թեհրանը հայտարարել էր, որ դրա արագությունը 12-13 մախ է։