Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կայցելի Անկարա եւ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին գրել է «Bloomberg»-ը։

Պարբերականը տեղեկացրել է, որ կողմերը կհանդիպեն հուլիսին եւ կբանակցեն Թուրքիայով Եվրոպա իսրայելական գազի մատակարարման թեմայի վերաբերյալ։

Տեղեկացվել է, որ երկու երկրների ղեկավարները կձեռնարկեն երկկողմ կապերի բարելավման մի շարք քայլեր։

Նշվել է, որ Թուրքիան եւ Իսրայելը, որոնք մի ժամանակ մերձավոր ռազմական դաշնակիցներ էին, լարվածության ավելի քան տասնամյա շրջանից հետո սկսել են ավելի սերտ համագործակցել տուրիզմի եւ բիզնեսի ոլորտներում։