Գերմանիան մտադիր է Լիտվայում երկարաժամկետ հեռանկարի համար տեղակայել լրացուցիչ 4 հազար զինվորական՝ ՆԱՏՕ արեւելյան թեւի ամրապնդման նպատակով։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վիլնյուսի մամուլի ասուլիսում։

«Գերմանիան պատրաստ է երկարաժամկետ հեռանկարի համար Լիտվայում տեղակայել հզոր բրիգադ»,- նրա խոսքերը մեջբերել է DPA գործակալությունը։ Ինչպես հավաստիացրել է նախարարը, տեղակայման պայման է լինելու անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը այնտեղ բունդեսվերի զինվորականների կենալու եւ զորավարժությունների անցկացման հնարավորություններն ապահովելու համար։