Հայաստանի տարբեր մասերում հունիսի 27-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը, նախնական կանխատեսումներով, մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+24,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+23,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +28+30,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+23, 

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+24,

Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +23+28,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+22,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +27+31,

Արարատում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +31+33, 

Արմավիրում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+32, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +23+25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +29+34,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+25,

Արցախում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +28+33։