Հայաստանում դատարանների ծանրաբեռնվածությունը զգալիորեն կնվազի։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, Քաղաքացիական դատավարության օրենսգքրում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունիսի 26-ին ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Մի շարք գործերի դիտարկումը կփոխանցվի դատարաններից նոտարներին։ Մասնավորապես, փոփոխությունները կվերաբերեն մինչեւ  2 մլն դրամ բռնագանձման գործերին։

«Տվյալ օրենսդրական նախաձեռնության ընդունումը թույլ կտա նաեւ բարձրացնել դատավորների աշխատավարձերը»,- նշել է Մինասյանը։

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ սպասարկումների համար դիմողները որեւէ լրացուցիչ պետական տուրքի չեն ենթարկվի։ Կլինի միայն վճար 10 հազար դրամի չափով նոտարի ծառայությունների համար։