Հայաստանի քաղաքացին փորձել է մաքսանենգությամբ ոսկի անցկացնել Վրաստան, տեղեկացրել է «Sputnik Грузия»-ն՝ հղում կատարելով երկրի ֆինանսների նախարարությանը։
Վրաստան չհայտարարագրված ոսկի անցկացնելու փորձերը կանխվել են «Սադախլո» եւ «Սարպի» անցակետերում։
Մաքսանենգ ոսկին՝ 406,8 գրամ քաշով, մաքսավորները գտել են Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիների ուղեբեռը ստուգելիս։ Մաքսանենգությունը գնահատվում է 1,5 հազար դոլար։
Հայաստանի՝ օրենքը խախտած քաղաքացու գործի նյութերն ուղարկվել են երկրի ֆինանսների նախարարության Քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար, իսկ ՌԴ քաղաքացուն պարտավորեցրել են վճարել 2,3 հազար դոլարի տուգանք։





























