Այսօր՝ հունիսի 27-ին, ինքնասպանութուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի։

Նոր Հաճնի կարջի վրա պարեկներն ու Ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, վարոդական իրավունքի վկայական, բանկային քարտեր, նոթատետր և գլխարկ։

Կան կասկածներ, որ այդ ամենը պատկանել է մահացածին, ով նշված իրերը թողել է կամրջի վրա և իրեն ցած նետել։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու դատական բժիշկը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն աշխատում է Armobil Security Service ընկերությունում։ Ու նշված ընկերության տարբերանշանով նրա հագին ծառայողական վերնաշապիկ է եղել։

Դեպքի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։