Հունիսի 28-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +23+27

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+23

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +29+31

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +19+23

Լոռիում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27

Տավուշում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +27+31  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +20+23

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+32

Արարատում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +31+33  

Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+32

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+24

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +31+34  

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +30+33  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+24

Արցախում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+33