Հնդկաստանի Կառնատակա նահանգի բնակչուհին կասկածվում է իր նախկին սիրեցյալի առեւանգման եւ նրանից գումար շորթելու մեջ, հայտնում է News9Live-ը։

Առեւանգման զոհը ինժեներ ծրագրավորող եւ ՏՏ ընկերության աշխատակից է։ Նրա ընկերուհու ընտանիքը իմացել է մեկուկես տարի տեւած հարաբերությունների մասին։ Նրա հայրը հարսանիք է ծրագրել, սակայն մի քանի շաբաթ առաջ երիտասարդները բաժանվել են։

Դրանից հետո տղային հունիսի 16-ին հրավիրել են տոնակատարության։ Այն կազմակերպել են իր նախկին ընկերուհու ազգականները։ Տոնակատարության ժամանակ աղջիկը նրանից 30 լակխ ռուփի է պահանջել եւ ասել է, որ նա երբեք ոչ մեկի չպետք է պատմի իրենց կապի մասին։

Տղամարդը նրան է տվել իր մոտ եղած ամբողջ գումարը, սակայն այն քիչ է եղել։ Աղջիկը ստիպել է նրան բանկով առցանց վարկ ձեւակերպել եւ վճարել ամբողջ պարտքը։

Գումարի մի մասն անմիջապես փոխանցվել է աղջկա հանցակիցներին, բացի այդ, վերջինս նրանից վերցրել է գումար եւ թանկարժեք իրեր, այդ թվում՝ iPhone, նոութբուք եւ ոսկյա շղթա։

Այնուհետ նա տուժածին մեքենայով տարել է եւ թողել Բանգալորի հյուսիսում։ Նա բերման է ենթարկվել ենթադրյալ հանցակիցներից մեկի հետ՝ տուժածի կողմից հունիսի 19-ին ներկայացված բողոքի հիման վրա։ Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ կասկածյալը նախկին սիրեցյալից ստացել է մոտ 2,1 մլն ռուփի։