Պարոն վարչապետ, ձեր մտքով անցե՞լ է, որ կարող է իրենք օգտվեցին այդ պահից, ավելի հեշտ զիջեցին իշխանությունը, շտապեցին, որովհետև գիտեին՝ ինչ է գալու իրենց գլխին: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց Դավիթ Սանասարյանը:
«Անկեղծ ասեմ՝ հա՛, մտքվս անցել է մի երկու անգամ այդպիսի բան, բայց դրա մասին ոչ մի տեղ ոչ մի անգամ բարձրաձայն չէի ասել»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ ապա հավելեց. «Եթե նույնիսկ այդտեղ խաղ կար, կարող եք վստահ լինել, որ ես այդ խաղին մասնակից չեմ»:




























