Airbus ընկերությունն առաջին անգամ Չինաստանում հավաքված ինքնաթիռ է վաճառել Եվրոպայում, գրում է Xinhua-ն։

Վաճառված A321neo ինքնաթիռը հավաքվել է Չինաստանի հյուսիսում գտնվող Տյանցզին քաղաքում։

Ինքնաթիռը գնել է հունգարական Wizz Air ընկերությունը։

Ենթադրվում է, որ ապագայում Չինաստանում հավաքված ինքնաթիռներ գնելու պատվերների թիվը կավելանա։