Ֆրանսիայում գիշերային անկարգությունների ընթացքում կալանավորվել է 150 մարդ, անկարգություններն սկսվել էին այն բանից հետո, երբ երեքշաբթի ոստիկանները Փարիզի Նանտեր արվարձանում գնդակահարել էին 17-ամյա պատանու, ասել է ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը։
«Անտանելի բռնության գիշեր Հանրապետության խորհրդանիշների դեմ. հարձակում ռատուշայի, դպրոցների եւ կոմիսարիատների դեմ կամ հրդեհումներ։ 150 կալանավորված»,- գրել է Դարմանենը Թվիթերում։





























