Նավթի համաշխարհային գինն իջնում է մոտավորապես 0,5 տոկոսով՝ նախօրեի զգալի բարձրացումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Brent մակնիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն իջել է 0,58 տոկոսով՝ մեկ բարելը 73,81 դոլար, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսներինը՝ 0,53 տոկոսով՝ 69,19 դոլար։

Չորեքշաբթի Brent մակնիշի նավթի արժեքը բարձրացել էր 2,45 տոկոսով, WTI-ինը՝ 2,75։ Շուկաները գնահատել են ԱՄՆ-ում այդ հումքի պաշարները՝ հրապարակված մեկ օր առաջ։ Հունիսի 23-ին ավարտված շաբաթվա ընթացքում ցուցանիշը միանգամից կրճատվել է 9,6 մլն բարելով՝ հասնելով 453,7 մլն-ի։ Վերլուծաբաննրն ակնկալում էին պաշարների նվազում միայն 1,8 միլիոնով։