Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնյաներին պարտավորեցրել է տեղական արտադրության մեքենաներ գնել։

Պաշտոնյաները պարտավորվել են գնել բելառուսա-չինական «ԲելՋի» գործարանի արտադրության մեքենաները։

«ԲելՋի» գործարանը բացվել է 2017 թվականին Մինսկում։ Այն արտադրում է Geely Atlas Pro եւ Coolray քրոսովերներ։