Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 5-ի երեկոյան, ընդունելություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կազմավորման 15-ամյակի առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ընդունելությանը ներկա են գտնվել այդ հոբելյանին նվիրված Երեւանյան 16-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցները:




























