Ֆրանսիայի Նանտեր արվարձանում երթ է սկսվել՝ ի հիշատակ ոստիկանի կողմից սպանված 17-ամյա պատանու։
Հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ պահանջելու արդարություն սպանված պատանու համար։ Մեծամասնությունը բղավում է՝ «Արդարություն Նախելի համար»։ Երթը գլխավորում է սպանվածի մայրը։
Երիտասարդին սպանած ոստիկանի նկատմամբ հետաքննություն է սկսվել։
Ավելի վաղ հաղորդվել է, որ 40 000 ոստիկան է տեղակայվել Ֆրանսիայի ողջ տարածքում՝ Նախելի մահից հետո բռնկված բողոքի ակցիաների դեմ պայքարի համար։





























