Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենի վերակառուցվող ժամանցային գիշերային ակումբում կիրակի հրդեհ է բռնկվել, զոհերի թիվը հասել է ութի, հայտնում է Star-ը։
Հրդեհը բռնկվել է մայրաքաղաքի Տուոլ Քորք թաղամասում գտնվող գիշերային ակումբի 5-րդ հարկում։
«Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ ութ մարդ մահացել է շնչահեղձությունից»,-նշում է թերթը։
Նշվում է, որ բոլոր զոհերը բանվորներ են եղել, որոնք վերանորոգում էին ակումբը։





























