Տոկիոյի կենտրոնում շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, գրում է  NHK-ը։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել շենքում, որտեղ մի քանի սրճարան եւ ռեստորան է տեղակայված։ Ականատեսները տեսագրություն են հրապարակել համացանցում։

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունից հետո գազի հոտ է զգացվել։

Տուժածների եւ միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում։