Ավստրալիայի բարձրագույն դատարանը բավարարել է երկու տրանսսեքսուալների բողոքը, ովքեր պահանջում են իրավաբանորեն իրենց տղամարդ ճանաչել, թեեւ նրանք սեռը փոխելու ամբողջական վիրահատություն չեն անցել:
Ավելի վաղ, սեռը վերագրանցող պետական մարմինը հրաժարվել էր նրանց տղամարդ ճանաչել, քանի որ սեռը փոխելու վիրահատական ընթացակարգն ավարտին չէր հասցվել:
Երկու հայցվորները, ում անունները չեն հաղորդվում, հեռացրել են կուրծքը եւ տղամարդկային հորմոններով բուժման կուրս անցել: Միաժամանակ, նրանք նախընտրել են չհրաժարվել կանացի որոշ սեռական օրգաններից, հաղորդում է BBC-ն:




























