Ամերիկյան Ֆիլադելֆիայում հրաձգության զոհ է դարձել չորս մարդ, տեղեկացրել է ABC հեռուստաալիքի տեղի բաժանմունքը։

«Ութ մարդ վիրավորվել է, չորս հոգի զոհվել Ֆիլադելֆիայում հրաձգության հետեւանքով»,- տեղեկացրել է հեռուստաալիքը։

Հրաձգությունը տեղի է ունեցել խաչմերուկում, տուժածներից երկուսն անչափահաս են, կալանավորվել է կասկածյալը, նշվել է հաղորդագրությունում։