Թել Ավիվում՝ Պինհաս Ռոզենի փողոցում, հանցագործը ավտոմեքենայով միտումնավոր մխրճվել է ամբոխի մեջ, այնուհետեւ դանակով հարձակվել մարդկանց վրա, գրում է The Jerusalem Post-ը։
Հաղորդում է առնվազն ութ տուժածի մասին։ Տուժածներից մեկի՝ 46 — ամյա կնոջ վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Հիվանդանոց տեղափոխված երկու տուժածների վիճակը միջին ծանրության է։
Հարձակվողը գնդակահարվել է տեղի ունեցածի ականատեսներից մեկի կողմից։ Նա 23-ամյա Հասին Իսան է, Հորդանան գետի Արեւմտյան ափի բնակիչ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումը Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է Արեւմտյան ափին «հանցագործությունների առաջին պատասխանը»։




























