Գաղտնի փաստաթղթերի մասշտաբային արտահոսքից հետո, որի մեջ մեղադրվեց ՌՕՈւ շարքայինը, Պենտագոնը պարզել է, որ նախարարությունը պետք է բարելավի անվտանգության միջոցները, նշվել է գերատեսչության տարածած հաշվետվությունում։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հաշվետվության արդյունքներով պարզվել է, որ նախարարության անձնակազմի ճնշող մեծամասնությունը, որին հասանելի է գաղտնի տեղեկատվությունը, հետեւում է անվտանգության քաղաքականությանը եւ ընթացակարգերին, ինչպես նաեւ հասկանում է տեղեկատվական անվտանգության կարեւորությունը նախարարության առաքելությունը կատարելիս եւ ի նպաստ ազգային անվտանգության։ Միեւնույն ժամանակ, հաշվետվությունում նշվել են այն ոլորտները, որտեղ նախարարությունը պետք է ուժեղացնի անվտանգությունը»,- նշվել է փաստաթղթում։
Այժմ գերատեսչությունը խորհուրդ է տալիս թարմացնել անվտանգության գործընթացներն ու ընթացակարգերը, մշակել նոր մոտեցումներ, ներդնել բարելավված տեխնիկական գործընթացներ, վերլուծել վարչարարության եւ կառավարման գործընթացները։
Ինչպես տեղեկացվել է, ԱՄՆ ՌՕՈւ շարքային Ջեկ Թեյշեյրուն մեղադրվել է գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ ըստ վեց կետերի, նա այդ մեղադրանքները չի ընդունում։





























