Լոնդոնի հարավ-արեւմուտքում՝ Ուիմբլդոնի շրջանում, ավտոմեքենան մխրճվել է դպրոցի շենքի մեջ, տուժել է յոթ երեխա եւ երկու մեծահասակ, գրում է Daily Mail-ը։

Ըստ նախնական տվյալների՝ վթարի ենթարկված Land Rover ավտոմեքենայի ղեկին եղել է մի կին, ում ինքնազգացողությունը վատացել է ընթացքի ժամանակ: Տուժածների վնասվածքների բնույթը չի նշվում:

Ոստիկանությունից հայտնել են, որ ահաբեկչության վարկածը չի դիտարկվում։