Աշխարհահռչակ երգչուհի Շերը հայտարարել է, որ ինքը չի վիրավորել Քիմ Քարդաշյանին եւ Twitter-ում արված իր գրությունը չի վերաբերում Քարդաշյան քույրերին:
«Ես խոսել եմ Bridezillas շոուի մասին, այլ ոչ` Քարդաշյան քույրերի մասին»,- խոստովանել է Շերը, գրում է US Magazine-ը:
Նշենք, որ Շերի որդին` Չեզ Բոնոն եւ Քարդաշյան քույրերի եղբայր Ռոբ Քարդաշյանը «Պարեր աստղերի հետ» հայտնի շոուի մասնակիցներ են եւ շուտով հայտնի երգչուհին պետք է բախվի Քարդայան ընտանիքի հետ:




























