Պաղեստինի ազգային վարչության (ՊԱՎ) առաջնորդ Մահմուդ Աբասը կարող է պաշտոնական այցով մեկնել Թուրքիա, տեղեկացրել է Hürriyet-ը։

«ՊԱՎ ղեկավարն այս ամիս կայցելի Թուրքիա»,- հավաստիացրել է թերթի սյունակագիր Խանդե Ֆիրաթը։

Թուրքիան՝ հանձին ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի, ավելի վաղ դատապարտել էր իսրայելական բանակի վերջին գործողությունն Արեւմտյան ափին՝ Ջենինի պաղեստինյան ճամբարի դեմ։