Պրահան Կիեւին ուղղաթիռներ եւ զինամթերքներ կտա, լրագրողներին ասել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հանրապետությունում այցով գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
«Չեխիան Ուկրաինային կտրամադրի մարտական ուղղաթիռներ եւ զինամթերքներ»,- ասել է Ֆիալան։ Հանրապետությունը, նրա խոսքով, կշարունակի օգնել Ուկրաինային բոլոր ոլորտներում, ներառյալ պաշտպանականը։





























