Եվրամիության երկրները եւ Եվրախորհրդարանը համաձայնություն են կնքել զինամթերքների արտադրությանը շտապ 500 մլն եվրո հատկացնելու մասին՝ ԵՄ պաշտպանությունն ամրապնդելու եւ Ուկրաինային օգնելու նպատակով, ուրբաթ տեղեկացրել է Associated Press-ը (AP)։

«Սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային, ամրապնդել ԵՄ պաշտպանությունը, նրա տեխնոլոգիական եւ արդյունաբերական բազան եւ երաշխավորել ԵՄ քաղաքացիների երկարաժամկետ անվտանգություն եւ պաշտպանություն»,- ասել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։

Սակայն Իսպանիայի, որը նախագահում է ԵՄ Խորհրդում, իշխանությունները նշել են, որ այդ գործարքը դեռ պետք է հաստատեն Եվրամիության երկրները եւ Եվրախորհրդարանը։ AP-ն նշել է, որ գործարքը չպետք է լուրջ խոչընդոտների հանդիպի, եւ այն պետք է ավարտել հուլիսի վերջին։