Գիտնականները նախազգուշացնում են, որ հսկայական ճաքը, որն առաջանում է Աֆրիկայում, մայրցամաքը կբաժանի երկու մասի եւ նոր օվկիանոս կստեղծի։ Դա կհանգեցնի կղզու առաջացման հարավարեւելյան ափի երկայնքով, որը կդառնա ծով Եթովպիայից մինչեւ Մոզամբիկ, գրել է Daily Mail-ը։
Բեկվածքը, որը հայտնի է որպես Արեւելաաֆրիկյան բեկվածք, գոյություն ունի արդեն ավելի քան 22 մլն տարի, բայց վերջին տասնամյակներին այստեղ ակտիվություն է նկատվում։ Արդեն այժմ ի հայտ են գալիս նոր ծովի նշաններ Եթովպիայի մոտ, որտեղ 2005թ. գոյացել է 35 մղոնանոց ճաք։ 2018թ. եւս մի ճաք գոյացել էր Քենիայի միջով՝ ուժեղ անձրեւներից հետո, որոնք մարդկանց ստիպել էին հեռանալ իրենց տներից եւ փակել ճանապարհները։
Գիտնականները ենթադրում են, որ Արեւելաաֆրիկյան բեկվածքը կշարունակի ընդլայնվել, քանի որ երկու տեկտոնական սալերը՝ Սոմալիինը արեւելքում եւ Նուբիականը արեւմուտքում, հեռանում են միմյանցից։ Հունիսին հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ բեկվածքն առաջ է եկել մեր մոլորակի ընդերքից տաք ապարի արտանետումից։
Չնայած բեկվածքը կբաժանվի հինգ միլիոն տարուց ոչ շուտ, Սոմալին եւ Եթովպիայի կեսը, Քենիան եւ Տանզանիան կդառնան նոր մայրցամաք, երբ դա տեղի ունենա։





























