ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ գլոբալ տաքացման դեմ պայքարի շուրջ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, եւ համաշխարհային հանրությունն աստիճանաբար շարժվում է դեպի աղետ, գրում է The Guardian-ը:
Նշվում է, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ հունիսի 29-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածը դարձել է աշխարհում ամենաշոգը դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Գուտերեշը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի կլիմայական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար:





























