Ռուսաստանը խնդրել է հուլիսի 11-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ գումարել «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հետ կապված, գրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Թելեգրամում։
«Մենք նոր բաց նիստ ենք խնդրել «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հետ կապված։ Եվս մեկ հարված կհասցնենք արեւմտականներին այն գծով, որ այդ հանցագործության հետաքննությանը բավականաչափ ուշադրություն է հատկացվում Դանիայում, Գերմանիայում եւ Շվեդիայում, եւ միջազգային ջանքեր չեն պահանջվում մեղավորներին գտնելու համար։
Խնդրել ենք բրիտանական նախագահությանը հաշվետվության համար հրավիրել այդ երեք երկրների ներկայացուցիչներին։ Տեսնենք, թե կհամարձակվեն արդյոք մեր ընդդիմախոսները այս քայլին. հաշվետվության ակնկալիքները ազգային երեք հետաքննությունների ուղղությամբ ավելանում են։
Եվ, ինչպես միշտ, կհրավիրենք մեկ-երկու հետաքրքիր ու անաչառ զեկուցողների՝ առայժմ նրանց անունները չեմ նշի անվտանգության նկատառումներով»,- նշել է Պոլյանսկին։




























