Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ հուլիսի 8-ին, այցելել է Զմեինի կղզի, տեղեկացրել է NV.ua-ն։
«Ցանկանում եմ առողջություն, հարգելի ուկրաինացիներ, ուկրաինուհիներ։ Այսօր մենք Զմեինիում ենք։ Մեր Զմեինիում, որը երբեք չի ենթարկվի օկուպանտին, ինչպես եւ ողջ Ուկրաինան, որովհետեւ մենք համարձակների երկիր ենք։ Այսօր մենք այստեղ հարգանքի տուրք ենք մատուցել մեր ուկրաինացի հերոսներին, բոլոր մարտիկներին, որոնք մարտնչել են հանուն այս կղզու, որոնք ազատագրել են այն։ Եվ չնայած սա ցամաքի մի փոքրիկ կտոր է մեր Սեւ ծովում, սա մեծ ապացույցն է այն բանի, որ Ուկրաինան կվերադարձնի իր տարածքի յուրաքանչյուր հատվածը»,- հավաստիացրել է Զելենսկին։ Կղզում գտնվելու ժամանակ նա նաեւ ծաղիկներ է դրել այնտեղ հանպատրաստից կառուցված հուշահամալիրին՝ նվիրված զոհված ուկրաինացի մարտիկներին։





























