BBC հեռուստաալիքը հաստատել է, որ հետաքննում է իր հաղորդավարներից մեկի կողմից սեռական նկրտումների մեղադրանքը, տեղեկացնում է CNN-ը։
Ուրբաթ բրիտանական The Sun թերթը ռեպորտաժ էր հրապարակել մի կնոջ մասին, որը BBC-ի անանուն հաղորդավարին մեղադրում էր նրանում, որ նա իր դեռահաս երեխային փող է վճարել սեռական անկեղծ բովանդակությամբ լուսանկարների համար։
BBC-ի ներկայացուցիչը չի հաստատել հաղորդավարի անձը կամ հեռուստաընկերությունում նրա ներկայիս կարգավիճակը։
Այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ հեռուստաալիքի մի քանի հաղորդավարներ հրապարակային հայտարարություններ են արել Թվիթերում՝ հերքելով, որ այդ հոդվածը իրենց է վերաբերվում։





























