Ավելի քան 700 միավոր հրաձգային զենք է առգրավվել Մեծ Բրիտանիայում՝ Իսպանիայի ոստիկանության հետ համատեղ՝ հեշտ կոնվերսիայի ենթարկվող զենքի մուտքի կանխման հնգամյա գործողության շնորհիվ, տեղեկացնում է PA Media-ն։
Ներկա դրությամբ, Մեծ Բրիտանիայում 703 միավոր հրազեն է առգրավվել, կատարվել է 74 ձերբակալություն, 50 մեղադրական դատավճիռ է արձակվել և խուզարկություն արվել 133 տարածքում։
Գործողությանը մասնակցել են բրիտանական Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) և Քաղաքացիական գվարդիան, որը Իսպանիայում իրավասու է հրաձգային զենքի ազգային վերահսկողություն համար։
NCA-ն տեղեկացրել է, որ 703 դեպքից 20-ը կապված են եղել փաստացի կամ ենթադրյալ արտադրության կամ զենքի ու զինամթերքի ձևափոխման հետ։
Ընդ որում գրանցվել է հրազենը հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց փոխանցելու 11 դեպք և ահաբեկչության հնարավոր վտանգ ներկայացնող մարդկանց տրամադրելու 7 դեպք։





























