Լոս-Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է մի քանի տարբեր վայրերում անկանոն հրաձգություն կատարած կասկածյալին․ կա վիրավոր։
Կասկածյալը, ենթադրաբար, անկանոն կրակել է մարդկանց վրա արևելյան Լոս-Անջելեսում և Բոյլ-Հայթսում․ հրաձգության մասին հաղորդվել է տեղական ժամանակով 06։20-ի և 07։20-ի միջակայքում, տեղեկացնում է KTLA-TV-ն։
Կասկածյալը, որի անձը դեռ չի պարզվել, ձերբակալվել է այն բանից հետո, երբ քաղաքի ոստիկանական վարչությունը հայտնաբերել է հարձակումների ժամանակ օգտագործված ենթադրյալ ավտոմեքենան։ Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են հարևան տնից դուրս եկող, կասկածյալի նկարագրությանը համապատասխանող տղամարդուն։ Ավտոմեքենայի խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է հրաձգության ժամանակ օգտագործված ենթադրյալ հրացանը։





























