Սթիվ Ջոբսի կենսաբանական հայրը չի կարողացել որեւէ բան ասել որդու մասին, ումից նա հրաժարվել էր: Հայտնելով, որ ինքը տեղյակ է վերջին նորություններին, 80-ամյա սիրիացի Աբդոֆաթահ Ջանդալին հայտարարել է. «Ես իսկապես ոչինչ չունեմ ասելու»,-գրում է International Business Times-ը:

Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել էր 1955-ին փետրվարի 24-ին Քալիֆորնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Մանկությունը եւ պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի եւ Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան: Նրա կենսաբանական ծնողները` Ջոան Քերոլ Շիբլեն եւ Աբդուլֆաթահ Ջոն Ջանդալին են, ովքեր հրաժարվել էին Ջոբսից:

Մի քանի խոսք նրա մոր մասին: Սթիվ Ջոբսի կենսագրությունում, որ հրատարակվելու է նոյեմբերին, նշվում է, որ նա դաստիարակվել է հայկական ընտանիքում, որ ներգաղթել էր ԱՄՆ Թուրքիայի Մալաթիա քաղաքից:

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ, «Սթիվ Ջոբս. Կենսագրություն գրված Ութոլտեր Այզաքսոնի կողմից» գրքում ասված է, որ Ջոբսի խորթ մայրը Կլարա Հակոբյանը ներգաղթել է Մալաթիայից 1915-ից հետո: Կլարայի հայրը` Լուիս Հակոբյանը ծնվել է Մալաթիայում 1894թ., իսկ մայրը` Վիկտորիա Արթինյանը Իզմիրից է:

Վերջին տարիներին նա տառապում էր քաղցկեղով եւ ինտենսիվ բուժում ստանում, իսկ ամիսներ առաջ լքել էր Appel-ի գործադիր տնօրենի պաշտոնը՝ այն հանձնելով Թիմ Քուկին:

Նշենք, որ Սթիվ Ջոբսը մահացել է հոկտեմբերի 6-ին 56 տարեկան հասակում: