Հյուսիսային Կորեան զգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է խփել ամերիկյան հետախույզ ինքնաթիռները, եթե դրանք խախտեն իր օդային տարածքը։ Այս մասին նշվել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի՝ երկուշաբթի տարածված հայտարարությունում։

«ԱՄՆ-ն ստիպված կլինի թանկ վճարել իր սադրիչ օդային հետախուզության համար, նրա ինքնաթիռները կատաղի ներխուժում են մեր օդային տարածք՝ առանց տեղեկացնելու։ Ոչ մի երաշխիք չկա, որ ցնցող իրադարձություններ տեղի կունենան, ինչպիսին է ամերիկյան ՌՕՈւ հետախույզ ինքնաթիռի ոչնչացումը Արեւելյան (Ճապոնական) ծովում»,- հայտարարության տեքստը մեջբերել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ հուլիսի սկզբին ամերիկյան RC-135 եւ U-2S հետախույզ ինքնաթիռները, ինչպես նաեւ RQ-4B Global Hawk անօդաչուն թռիչքներ են կատարել Կորեական թերակղզու շրջանում։ Մասնավորապես, նրա խոսքով՝ հուլիսի 2-9-ին գրանցվել են Հյուսիսային Կորեայի օդային տարածքի խախտման մի քանի դեպքեր ԱՄՆ ինքնաթիռի կողմից։

«Ներկայում մենք առավելագույն համբերատարություն ենք ցուցաբերում, բայց ամեն ինչ սահման ունի։ ԱՄՆ բոլոր սադրիչ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն,»,- ավելացրել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը։