Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը (ՏԱԾ) PCCOCS-ի հետ համատեղ դատարան է ուղարկել պետական դավաճանության եւ լրտեսության մասին քրեական գործն անձանց խմբի հանդեպ։ Խոսքը Ռուսաստանի  Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) երկու գործակալի մասին է։

ՏԱԾ ղեկավար Ալեքսանդր Մուստյացեի խոսքով՝ սկսած 2020թ. Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Յուրի Գ.-ն եւ Վադիմ Ի.-ն, պատրաստվել են Մոլդովայի Հանրապետության եւ նրա քաղաքացիների անվտանգության դեմ թշնամական գործողություններ կազմակերպելուն, տեղեկացրել է deschide.md-ն։

Այդ երկուսը ԱԴԾ-ի հրամանով հավաքագրել են Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների՝ դրանով իսկ գործակալական ցանց ստեղծելով։

«Ռուսաստանիցների եւ գործակալական ցանցի ակտիվությունն ուղղվել է Մոլդովայում հասարակական-քաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործելուն՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանից անկախությունը պահպանելու համար նրանք իրականացրել են տեղեկատվական գործողություններ հանրային կարծիք ձեւավորելու համար»,- ասել է Մուստյացեն մամուլի համար հրավիրված ճեպազրույցում։

«Երկու ամբաստանյալները (Ռուսասանի Դաշնության եւ Մոլդովայի քաղաքացիներ) ստեղծել են Ռուսաստանից Մոլդովա փող փոխանցելու խողովակներ։ Վերջին 3 տարում ներգրավվել է մոտ 500 000 դոլար, փողեր, որոնք օգտագործվել են հանրային կարծիք ձեւավորելու համար»,- ասել է ՏԱԾ ղեկավարը։

Մամուլի ասուլիսի ընթացքում նա նշել է, որ երկու տարում գործակալները հավաքել են հասարակական-քաղաքական տեղեկություններ, հատկապես օրենսդրական  մտադրությունների եւ պլանների մասին, քաղաքական գործիչներին վարկաբեկող տեղեկություններ, ինչպես նաեւ կազմակերպել են տարբեր խափանարար արշավներ վիրտուալ միջավայրում, մասնավորապես Թելեգրամի միջոցով։

Այս անօրինական գործողությունների ֆինանսավորման համար օգտագործվել են փոխանցումներ կրիպտոարժույթով, ինչպես նաեւ Hawala համակարգով, փոխանակման որոշ կետերի մասնակցությամբ։