Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է ՆԱՏՕ ընդլայնումը եւ Վիլնյուսում դաշինքի գագաթաժողովի նախապատրաստությունը։

«Այսօր տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ ընդլայնման եւ Վիլնյուսում ՆԱՏՕ գագաթաժողովի նախապատրաստման հարցերը»,- տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ին, ներկա կլինեն դաշինքի բոլոր երկրների ղեկավարները։