Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հավաստիացրել է, որ ստեղծված իրավիճակում Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, քան 2008թ., տեղեկացրել է Financial Times-ի հոդվածը։

«2008թ. համեմատ Ուկրաինան այժմ շատ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին։ Դա փաստ է»,- ընդգծել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։

Սթոլտենբերգն ավելացրել է, որ հավատում է, որ Ուկրաինան երբեւէ կդառնա դաշինքի անդամ, բայց ՆԱՏՕ անդամ հանդիսացող երկրները պետք է ինքնուրույն որոշեն հարմար ժամանակը։

«Ես լիովին համոզված եմ, որ մենք կգանք նման որոշման, որը կմիավորի դաշնակիցներին...»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մոտավոր ժամկեը Սթոլտենբերգը չի նշել։